Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարն արվել է դահուկներով սահելու ընթացքում։ Լիան բաց գույնի բաճկոն է կրում ու հավաքել է մազերը։ Կերպարն ամբողջական է դարձրել բնական շպարը։
Ավելի վաղ դերասանուհին նկարահանման համար սպորտային տաբատ էր ընտրել, որը համադրել էր հետաքրքիր բլուզի հետ։ Լիան հավաքել էր մազերն ու վառ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձրել խոշոր աքսեսուարները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Յուրահատուկ»։