Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է մնացել իր ղեկավարած թիմի գործողություններից անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
«Մրցակիցը օգտվեց ամբողջ հանդիպման ընթացքում ստեղծած միակ գոլային հնարավորությունից։ Մենք լավ խաղացինք, շատ գոհ եմ մեր խաղից։ Արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք։ Հիմա ամեն ինչ առջեւում է։
Գրեթե ամեն ինչ լավ արեցինք։ Ոմանք կասեն, որ արդյունքը մրցակցի օգտին է, բայց արտագնա խաղում խփած գոլի առավելության չեղարկումից հետո, այդպես չէ»,- Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Պատասխան հանդիպումը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում տեղի կունենա մարտի 15-ին։