Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է իր միկրոբլոգում։
Երիտասարդ մայրիկը նկարահանման համար սպիտակ զգեստ է ընտրել։ Սիլվան արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարներն ու երգչուհուն դրական խոսքեր գրել․ «Գեղեցիկ ու հմայիչ հայուհի»։
Ավելի վաղ երգչուհին ջերմ լուսանկար էր հրապարակել ու շնորհավորել մայրիկին ծննդյան օրվա առիթով։ «Շնորհավոր ծնունդդ, իմ թանկ էակ։ Երջանիկ եմ, որ հենց դու ես իմ մաման»,- գրել էր Սիլվա Հակոբյանը։