Երգչուհի Բրիթնի Սփիրսը Ինստագրամում արված նոր հրապարակման մեջ «Tri-Star Sports & Entertainment Group» ընկերության ղեկավար Լու Թեյլորին եւ իր նախկին մենեջեր Ռոբին Գրինհիլին մեղադրել է իրեն սպանելու փորձերի մեջ։
Սփիրսի խոսքով՝ մենեջերներին իրեն հավատացրել էին, որ իր նկատմամբ լավ են վերաբերվում։ «Ինձ ստիպում էին յուրօրինակ զգալ։ Իհարկե։ Հենց նրանք էլ մեկ շաբաթ անց սպանեցին ինձ»,- գրել է նա՝ չբացատրելով, թե ինչ նկատի ունի։
Սփիրսը նշել է, որ կանայք համագործակցել են իր հոր հետ՝ իր նկատմամբ հսկողություն սահմանելու համար։ «Կարծում եմ՝ նրանք փորձել են սպանել ինձ։ Բայց ինձ հետ ամեն ինչ կարգին է եղել, ես չեմ մահացել»,- նշել է երգչուհին։
2021թ․-ին Բրիթնի Սփիրսն ազատվել է հոր խնամակալությունից, որը շարունակվում էր 13 տարի։ Հայրը վերահսկում էր նրա ֆինանսական միջոցները, շարժը եւ անձնական կյանքը մինչեւ անգամ հակաբեղմնավորիչների ընդունումը։
Խնամակալությունից ազատվելուց հետո Սփիրսն ակնարկել է, որ ընտանիքի մյուս անդամներն իրեն չեն աջակցել։