Ռեփեր Դավիթ Մանուկյանը հայտնել է, որ կրկին քաշ է հավաքել։ Մեկ տարի առաջ բլոգերը վիրահատության էր դիմել՝ հեռացնելով ավելորդ ճարպը, ինչի համար մեկ միլիոն ռուբլի էր վճարել։ Հիմա արդեն Մանուկյանը խոստովանել է, որ որովայնի հատվածում մկանների փոխարեն կրկին ճարպ է։
«Եթե ուտում ես, ավելորդ քաշը վերադառնում է։ Հարկավոր է պահպանել կազմվածքը, սպորտով զբաղվել։ Ես դա չեմ անում։ Չափից շատ եմ կերել։ Եղել է ամիս, երբ ես ասել եմ՝ ոչ մի աշխատանք։ Պարզապես ուտում էի»,- «Муз-ТВ»-ի եթերում պատմել է Օլգա Բուզովայի նախկին սիրելին։
Երգիչը հայտնել է, որ կրկին վերադարձել է մարզումներին։ Մարզիչը գալիս է Մանուկյանի մոտ՝ հետեւելու նրա սպորտային հաջողություններին։ Դավան ամեն օր ֆիզիկական վարժություններ է անում։
Ռեփերը լիպոսակցիայի է դիմել 2021թ․-ին՝ որովայնի հատվածում մկաններ ունենալու համար։ Նա որոշումը կայացրել է Բուզովայից բաժանվելուց հետո։