Դերասան, շոումեն Գրիգոր Աղախանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում խոսելով Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը» ստեղծագործության մասին։
«Ծերունին եւ ծովը» երեւի դպրոցական տարիքում եմ կարդացել` գիտեք: Բայց ամեն անգամ՝ հատկապես տարիքս առաջանալու հետ կապված ապշում եմ դրա գեղարվեստական արժեքից, ամեն անգամ կարդալիս նորից ոգեշնչվում եմ, նորից ուժ եմ գտնում չհանձնվելու»,- գրել է նա։
Ավելի վաղ Գրիգոր Աղախանյանը լուսանկար էր հրապարակել որդու հետ՝ մեկնաբանություններով խոսելով իրենց նմանությունների մասին։ «Ասում եմ բայց էս գենն ինչ ուժեղ բան է չէ՞, սերնդեսերունդ փոխանցվում են ու պահպանում էն յուրահատկությունները որոնց շնորհիվ մարդիկ իրարից տարբերվում են: Հիմա տղայիս նայելով՝ ես ինձ եմ տեսնում, իմ բնավորության գծերը, շարժումները, խոսքը»,- գրել էր դերասանը։
նավորության գծերը, շարժումները, խոսքը»,- գրել էր դերասանը։