«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին սպառնում է որակազրկում Իտալիայի առաջնության 2-3 խաղով, հաղորդում է lastampa.it-ը։
«Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման (2։2) ավելացված ժամանակում կարմիր քարտ էր ստացել մրցավարությունից դժգոհելու համար։ Մոուրինյոն թուրինցի մրցավար Լուկա Պայրետոյի հասցեին բղավել էր, թե ««Յուվենտուսն» է գործուղել մրցավարին»։
Իտալիայի առաջնության հաջորդ երեք խաղերում «Ռոման» կմրցի «Սպեցիայի», «Ատալանտայի» եւ «Ուդինեզեի» հետ։