Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հրապարակել է որդու լուսանկարը։
Ինստագրամյան էջի Storeis բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերսանուհու որդին լայն ժպտում է ու ոճային հագուստ է կրում։ «Միկա»,- հրապարակումը կարճ մակագրել է երիտասարդ մայրիկը։ Ընտանիքն, ի դեպ, վերջին շրջանում ԱՄՆ-ում է ապրում։
Շուշաննան ընտանեկան լուսանկար էր հրապարակել նաեւ իր 29-ամյակի առիթով։ Նա կադրերում պատկերված էր ամուսնու եւ որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախախառնված էին։ «Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը»,- գրել էր դերասանուհին։