Դաունի համախտանիշով մոդելն առաջին անգամ դարձել է Victoria’s Secret ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը

Սոֆյա Ջիրաուն դարձել է Դաունի համախտանիշով առաջին մոդելը, որը նկարահանվել է Victoria’s Secret ապրանքանիշի համար։

Սոֆյայի կարիերան սկսել է թափ հավաքել 2020թ․-ի փետրվարին Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում առաջին անգամ պոդիում բարձրանալուց հետո։ Նա խոստովանել է, որ ամբողջ կյանքում երազել է համագործակցել Victoria’s Secret-ի հետ, հայտնում է The Mirror-ը։

«Ես երազում էի այդ մասին, ես աշխատում էի դրա վրա, եւ այսօր այդ երազանքն իրականություն դարձավ։ Վերջապես կարող եմ բացահայտել մեծ գաղնիքը։ Ես Victoria’s Secret-ի առաջին մոդելն եմ, որը Դաունի համախտանիշ ունի»,- ինստագրամյան հրապարակման մեկնաբանություններում գրել է Սոֆյան։

Վերջին տարիներին Victoria’s Secret ապրանքանիշը ջանքեր է գործադրում առավել ներառական դառնալու համար առանձին խմբերի կանանց հանդեպ խտրականության մեղադրանքներից հետո։

Comments (0)
Add Comment