«Գահերի խաղի» աստղը նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում ուղեղի ցնցում է ստացել

«Գահերի խաղը» սերիալի աստղ Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն վնասվածք է ստացել Netflix սթրիմինգային հարթակի նոր ֆիլմի՝ «Պայքար սառույցի դեմ» ֆիլմի նկարահանումների ընթացքում, ինչի մասին պատմել է Deadline-ին տված հարցազրույցում։

Փիթեր Ֆլինգի ֆիլմում Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն մարմնավորում է  գիտարշավի մասնակցի, որը պետք է ապացուցի, որ Գրենլանդիան մի ամբողջական կղզի է։ Իրական գիտարշավը, որի պատմությունն ընկած է սցենարի հիմքում, շարունակվել է 1906-1908թթ․

Քոսթեր-Վալդաուն պատմել է, որ տուժել է աշխատանքի ընթացքում։

«Այդ օրը ես ցանկանում էի, որ ամեն ինչ լավագույնս լիներ, այդ պատճառով թուլացա, եւ նա սկսվեց տարուբերել քրջե տիկնիկի նման։ Շատ ուժեղ տղամարդ է։ Մենք դիտել ենք այդ տեսարանի հատվածներ, որոնցում ես եմ մասնակցում եւ այդ տղան։ Անհեթեթ տեսք ուներ։ Հիմա (համակարգչային գրաֆիկայով) դա պարզապես անհավանական է»,- նշել է դերասանը։

Comments (0)
Add Comment