Հեռուստահաղորդավարներ Քսենիա Բորոդինան եւ Օլգա Բուզովան կրկին վիճել են։ Ավելի վաղ Բուզովան պատմել էր, թե ինչն էր դարձել Քսենիա Բորոդինայի հետ հարաբերություններում անդառնալի կետը։
«Ինձ համար անդառնալի կետ է դարձել այն, որ իմ նախկին գործընկերն իմ նախկին սիրելիի հետ նստել է նույն շարքում քննարկման համար (Բուզովային փոխարինել է Դավա Մանուկյանը)։ Նա գիտի, որ Դավային հրավիրելը պարզապես պրոդյուսերի վրեժն էր իմ հանդեպ իմ հեռանալու պատճառով։ Նա կարող էր էթիկայից ելնելով, հասկանալով, թե որքան դժվար է ինձ տրվել բաժանումը, հաղորդագրություն գրել։ Պարզապես զգուշացնել։ Բայց նա այլ կերպ է որոշել»,- գրել էր աստղը։
Նախկին գործընկերոջ խոսքերի վերաբերյալ Քսենիա Բորոդինայի պատասխանը երկար չի ստիպել սպասել։ «Պաշտում եմ, որբ մարդիկ իրենց զոհի տեղ են դնում, շուրջն ամեն ինչ կեղտոտ է, իսկ նրանք սուրբ են։ Դու մոռացել ես գրել, թե ինչպես ես ամբողջ ճանապարհին պրոդյուսերներին ասել, որ ցանկանում ես հաղորդումը միայնակ վարել, որ քեզ ոչ ոք պետք չէ։ Ես քեզ առաջարկել եմ «ТНТ» գնալ՝ փորձելու կառավարել իրավիճակը, խոսել մեր նախագծի մասին։ Դու ասացիր, իբրեւ, լավ, տեղափոխվում ենք «Ю» ալիք։ Ինքդ ես իմ մեջքի հետեւում վազել գլխավոր պրոդյուսերների մոտ ու ասել, որ «Դոմ 2»-ը կթողնես հանուն նոր հաղորդման։ Ոչ ոք դեմ չէ, հարկավոր է առաջ գնալ, բայց ոչ ուրիշների վրայով անցնելով։
Հուզառատ եմ գրում, նկատի ունեցիր։ Երբեք չեմ փորձել քո ընկերուհին դառնալ։ Միշտ ասել եմ, որ մենք գործընկերներ ենք եւ ոչ ավելին։ Անկախ դրանից ինձ ոչինչ չի խանգարել քեզ հետ խոսել ամուսնալուծության մասին, խորհուրդներ տալ, օգնել։ Դու իմ ամուսնալուծության ընթացքում ինձ նույնիսկ հաղորդագրություն չես գրել։ Մենք չափազանց տարբեր ենք, եւ դա, վստահաբար, իմ թերությունը չէ։ Դավային նախագիծ են հրավիրել պրոդյուսերները, ես չեմ դա կառավարում։ Բայց ես, վստահորեն, պատրաստ չէի աշխատանքից հեռանալ քո պատճառով, երբ դու վերջին պահին հուսախաբ ես արել բոլորին։ Որքան դաժանորեն ես ինձ ատում, բայց ոչինչ սարսափելի չէ»,- արձագանքել է Բորոդինան։