Օրվա տեսանյութը․ Dr. Dre-ի գլխավոր անակնկալը «Super Bowl Halftime Show» շոուի ընթացքում

Հիփ-հոփի եւ R&B-ի լեգենդները դիտարժան շոու են արել Սուպերգավաթի ընդմիջման ընթացքում, գրում է The Guardian-ը։ 

Դրանից երեք շաբաթ առաջ Ֆուտբոլի ազգային լիգան չորս րոպե տեւողությամբ թրեյլեր էր հրապարակել, որում Dr Dre-ն՝ ռեփի պատմության ընթացքում ամենակարեւոր պրոդյուսերը, հավաքել է 90-ականների հիփ-հոփի եւ R&B-ի սուպերհերոսներին՝ Eminem-ին, Mary J Blige-ին եւ Snoop Dogg-ին, ինչպես նաեւ Kendrick Lamar-ին։ Snoop Dogg-ն ու Dr. Dre-ն իրենց ելույթներով բացել են շոուն եւ ինչպես պարզվել է՝ անակնկալ են պատրաստել երկրպագուների համար․ ռեփերներից հետո ելույթ է ունեցել 50 Cent-ը, թեեւ չէր հայտարարվել այն մասին, որ նա մասնակցելու է։ 

Էմինեմը հանդիսատեսին ուրախացրել է «Lose Yourself» օսկարակիր երգի կատարմամբ։ Muz-tv.ru-ի հաղորդմամբ՝ ելույթի ավարտին ռեփերը կրկնօրինակել է ամերիկյան ֆուտբոլի խաղացող Քոլին Կապերնիկի ժեստ, որը խորհրդանշում է ԱՄՆ-ում բողոքն ընդդեմ թխամորթների նկատմամբ ոստիկանության դաժանության։

Comments (0)
Add Comment