«Նապոլիի» կիսապաշտպան Ստանիսլավ Լաբոտկան եւ հարձակվող Մատեո Պոլիտանոն չեն կարողանա մասնակցել կատալոնական «Բարսելոնայի» դեմ 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Երկու ֆուտբոլիստներն էլ ազդրի մկանային վնասվածքներ են ստացել։
«Բարսելոնա» — «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին Կատալոնիայի մայրաքաղաքում։ Պատասխան հանդիպումը Նեապոլում կանցկացվի փետրվարի 24-ին։