Մեծ Բրիտանիայում գաղտնի մշակում են արքայազն Չարլզի եւ նրա կնոջ թագադրման ծրագիրը

Մեծ Բրիտանիայում գաղտնի մշակում են արքայազն Չարլզի եւ նրա կնոջ՝ Քորնուոլի դքսուհի Կամիլայի թագադրման ծրագիրը, գրում է The Mail on Sunday-ը։

Հայտնի է, որ ապագա թագավորը ծրագրում է այդ հիշարժան օրը համեստ նշել։ Աղբյուրները հայտնել են, որ Վեսթմիսթերյան աբբայությունում ծառայությունը «ռադիկալ կերպով կպարզեցվի», քանի որ Ուելսի արքայազնը հանդես է գալիս հօգուտ առավել ժամանակակից միապետության։ Այն բաց կլինի «տարատեսակ հանրային խմբերի եւ եկեղեցիների» համար։ 1953թ․-ի հունիսի 2-ին Եղիսաբեթ Երկրորդի թագադրման համար կառավարության 46 միլիոն ֆունտ ստերլինգ է ծախսել, սակայն Չարլզը կողմ է առավել էժան ու «որակյալ» միջոցառմանը։

Թագադրման ծրագրի գաղտնի պատրաստման վերաբերյալ մանրամասները հայտնի են դարձել, երբ Բրիտանիայի Եղիսաբեթ երկրորդ թագուհին հայտարարել է, որ ցանկանում է՝ արքայազն Չարլզի կինը՝ Կամիլան թագուհի կոնսորտ դառնա։ Նա հույս էր հայտնել, որ քաղաքացիներն ապագա թագուհուն նույն աջակցությունը կցուցաբերեն, ինչ հիմա իրեն են ցուցաբերում։

Comments (0)
Add Comment