Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սոնան սեւ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նվազագույն շպարով է։ «Ֆիլտրերին «ոչ» ասելով»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կարմիր բլուզ էր կրում։ Սոնան արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։