Հայտնի է դերասանուհի Եվգենյա Բրիկի մահվան պատճառը

Ռուս դերասանուհի Եվգենյա Բրիկը պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ, որի մասին գիտեին միայն նրա հարազատներն ու մտերիմ ընկերները։ Արտիստի մահվան պատճառը բացահայտել է դերասանուհի Յույա Ագուտը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։

«Այն մասին, որ նա հիվանդ էր, գիտեին միայն մտերիմները, այդ պատճառով շատերի համար նրա մահը շոկային էր։ Այո՛, միայն հիմա է հայտնի դարձել, չէ՞ որ այդ մասին ոչ ոք չգիտեր, հավանաբար, գիտեին միայն ամենամտերիմները»,- հայտարարել է Ագուտը։

News.ru-ի տեղեկություններով՝ Բրիկը բուժում էր ստանում Լոս Անջելեսում։ Դերասանուհին մահացել է այնտեղ փետրվարի 10-ին։ Պորտալի զրուցակիցը նշել է, որ Բրիկի ամուսինը՝ ռեժիսոր Վալերի Տոդորովսկին, դադարել է կապի դուրս գալ։

Comments (0)
Add Comment