Պիոլի․ Ժիրուն գերազանց կենտրոնական հարձակվող է

«Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Լացիոյի» նկատմամբ 4։0 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է իր ղեկավարած թիմի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի խաղը։ Նա երկրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ։

«Ժիրուն մեզ միացել էր մեջքի եւ ոտնաթաթի հետ կապված խնդիրներով։ Նրան ժամանակ էր պետք լիարժեք մարզավիճակ հավաքելու համար։ Նա գերազանց է սկսել տարին, հիմա լավագույն վիճակում է։ Ժիրուն բարձրակարգ կենտրոնական հարձակվող է»,- Պիոլիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Comments (0)
Add Comment