Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին բացահատել է իր ու Ջեյսոն Սթեթհեմի նորածին դստեր անունը

Մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին հաստատել է, որ ինքն ու դերասան Ջեյսոն Սթեթհեմը երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Մոդելը լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որում մանկասայլակ է պատկերված։ Լուսանկարում փոքրիկի դեմքը չի երեւում, եւ ամենայան հավանականությամբ՝ հանրահայտ ծնողները նրա դեմքը մոտ ժամանակներում ցույց չեն տա։

Հանթինգթոն-Ուայթլին հայտնել է, որ դուստրը լույս աշխարհ է եկել փետրվարի 2-ին։ Նա նաեւ գաղտնազերծել է դստեր անունը՝ Իզաբելա Ջեյմս Սթեթհեմ։ Հետեւորդները շտապել են զույգին շնորհավորել ընտանիքում համալրման առիթով։

Ջեյսոնն ու Ռոուզին որդի ունեն՝ Ջեքը։ Նա լույս աշխարհ է եկել 2017թ․-ին։

Comments (0)
Add Comment