Բրիտանացի երգչուհի Ադելը ստացել է «Brit Awards» (BRITs) բրիտանական երաժշտական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը․ նրա «Easy on Me» երգը հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում․ երգչուհին այն թողարկել է հինգ տարվա դադարից հետո։
Բացի այդ՝ Ադելը եւս երկու մրցանակ է ստացել՝ «Տարվա երաժիշտ» եւ «Տարվա ալբոմ» անվանակարգերում։ Այդ անվանակարգում մրցանակի համար պայքարում էին նաեւ Էդ Շիրանը, ռեփեր Դեյվը, երգչուհի Little Simz-ը, ինչպես նաեւ երաժիշտ Սեմ Ֆենդերը։
«Տարվա միջազգային արտիստ» անվանակարգում մրցանակ է ստացել ամերիկացի հայտնի երգչուհի Բիլի Այլիշը։