Միշոյի ջերմ լուսանկարը կնոջ հետ

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված է ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ։ Զույգը, որը մեծացնում է որդուն, կադրում ջերմ գրկախառնված է։ «Զուգընկերս»,- սեւ-սպիտակ լուսանկարը մակագրել է Սոնան։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի վերարկուի հետ։ Սոնան արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները։

Comments (0)
Add Comment