Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածները 75 տոկոսով ավելի հազվադեպ են հոսպիտալացվում, քան վիրուսի այլ տեսակներով վարակվածները։ Այսպիսի եզրահանգման են եկել Պորտուգալիայի Ռիկարդու Ժորժեի անվան առողջապահության ինստիտուտի գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է RTP հեռուստառադիոընկերությունը, մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը եւ պարզել, որ եթե դելտա շտամով հոսպիտալացված պացիենտների թիվը 100 է, ապա օմիկրոնով վարակված հոսպիտալացվածներն ընդամենը 25-ն են։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ օմիկրոն շտամով վարակված պացիենտները հիվանդանոցում միջինը ավելի քիչ ժամանակ են մնում, քան կորոնավիրուսի այլ շտամներով վարակվածները։ Հետազոտության հեղինակները հաեւ հավաստիացրել են, որ օմիկրոնից մահացության վտանգն անհամեմատ ավելի փոքր է մյուս շտամների ցուցանիշների համեմատ։