Լոնդոնի «Տոտենհեմը» ներկայացրեց թիմի նորեկ, Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխված 24-ամյա ուրուգվայցի կենտրոնական կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին, որը տրանսֆերային պատուհանի վերջին օրը փոխեց ակումբը։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմում Բենտանկուրը կխաղա 30 համարի խաղաշապիկով։
Ոչ պաշտոնական տվյալներով, «Տոտենհեմը» նրա տրանսֆերի համար վճարել է 19 միլիոն եվրո։ Եվս 6 միլիոն եվրո «Յուվենտուսը» կստանա բոնուսների տեսքով։