Կլոպ․ Կարծում եմ՝ Սալահն ու Մանեն կկարողանան խաղալ «Լեսթերի» դեմ

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հույս է հայտնել, որ թիմի հարձակվողներ, եգիպտացի Մոհամեդ Սալահը եւ սենեգալցի Սադիո Մանեն կկարողանան հաջորդ շաբաթ մասնակցել «Լեսթեր Սիթիի» դեմ խաղին։

Նրանք Կամերունում մասնակցում են Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը։ Եգիպտոսն ու Սենեգալը եզրափակիչում կվիճարկեն տիտղոսը։

«Հաջորդ շաբաթ Սալահն ու Մանեն կվերադառնան ակումբ։ Կարծում եմ՝ նրանք կկարողանան խաղալ «Լեսթեր Սիթիի» դեմ հաջորդ հինգշաբթի։ Ամենայն հավանականությամբ, նրանցից մեկը կվերադառնա հայրենիք եւ կմասնակցի չեմպիոնական շքերթի եւ Լիվերպուլ կվերադառնա երեքշաբթի կամ չորեքշաբթի»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Սենեգալ — Եգիպտոս եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 6-ին։

Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Լիվերպուլ» — «Լեսթեր Սիթի» խաղը փետրվարի 10-ին է։

Comments (0)
Add Comment