Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կարճ հոլովակում Սարգիսը պատկերված է կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու դուստրերին, կադրերում ջերմ գրկախառնված է։ «Կարեւորի մասին հաճախ լռում ենք` ամաչում մեր զգացմունքներից: Պահում ենք ՍԵՐԸ փակի տակ ու խոսում այդ մասին կծկտուր: ՍԵՐԸ չի կարելի կողպել` այն պիտի սավառնի, նրան ազատություն է պետք»,- գրել է նա։
Օրեր առաջ տեղադրված կադրերում Սարգիսը պատկերված էր դուստրերի հետ։ Դերասանը վերջին ամիսներին ընտանիքի հետ ԱՄՆ-ում է բնակվում։ «Իմ էջն ունի հատուկ նպատակ` քարոզել ՍԵՐ: Քանի որ առանց ՍԻՐՈ չկա ոչինչ ու ՍԻՐՈւՑ Է սկսվում ամեն ինչ»,- մեկաբանություններում գրել էր նա։