Վիրջիլ Աբլոյի դիզայնով ստեղծված սպորտային կոշիկի աճուրդային արժեքը երկու անգամ աճել է

Air Force 1 սպորտային կոշիկը, որը մշակվել է Վիրջիլ Աբլոյի կողմից Louis Vuitton-ի եւ Nike-ի համագործակցության շրջանակներում, բարեգործական աճուրդի է հանվել «Sotheby’s» աճուրդի տանը հունվարի 26-ից փետրվարի 8-ը, հայտնում է The Business of Fashion-ը։

Հիմա արդեն բոլոր զույգերի ընդհանուր արժեքը կազմում է 6,1 միլիոն դոլար, թեեւ նախնական գումարն ի սկզբանե 1-3 միլիոն դոլար էր։

Nike ապրանքանիշը Air Force 1 մոդելըս սկսել է արտադրել դեռ 40 տարի առաջ։ Նախորդ տարի հոբելյանի առիթով դիզայներն ու Louis Vuitton-ի ստեղծագործական տնօրենը մասնակցել է բացառիկ մոդելի ստեղծմանը։ Սպորտային կոշիկն առաջին անգամ ցուցադրվել է տղամարդկանց գարուն-ամառ 2022 հավաքածուի ցուցադրության ընթացքում, որն անց է կացվել Փարիզում։ Աբլոն Louis Vuitton-ի մոնոգրամով կաշի էր օգտագործել, իր Off-White ապրանքանիշի էսթետիկայի տարրեր, ինչպես նաեւ «AIR» գրությունը կոշկատակին եւ ստորագրված քուղեր։

Louis Vuitton-ի ստեղծագործական տնօրեն Վիրջիլ Աբլոն քաղցկեղի հազվադեպ տեսակից մահացել է նոյեմբերի 28-ին 41 տարեկանում։

Comments (0)
Add Comment