«ТНТ» հեռուստաալիքը հայտարարել է «Холостяк» հայտնի շոուի նոր հերոսի անունը՝ գործարար Ալեքսանդր Գրանկով։ Գրանկովը 27 տարեկան է, գործարար, որը կրթություն է ստացել Մոսկվայի Պետական Համալսարանում եւ լոնդոնյան հեղինակավոր UCL համալսարանում։ Նոր եթերաշրջանի հերոսն ապրում է Մերձմոսկվայում։
«Հավանաբար, ստեղծված եմ հարաբերությունների համար։ Ինձ համար շատ հեշտ է կիսվել իր զգամցունքներով, ես անկեղծորեն շփվում եմ։ Միշտ ճշմարիտ պատասխանում եմ ցանկացած հարցի։ Կարող եմ ընդհանուր լեզու գտնել ցանկացածի հետ։ Ուզում եմ, որ շոուն ինձ օգնի գտնել իմ մարդուն, իսկ այդ մարդուն օգնի գտնել ինձ։ Եթե դա տեղի ունենա, լավ կլինի։ Բայց արդեն հիմա կարող եմ ասել․ ես նախագծում ապրելու եմ իմ կանոններով, առավելագույնս բաց եմ լինելու են անկեղծ»,- StarHit-ի հետ զրույցում ասել է Ալեքսանդրը։
Նախագծի նոր եթերաշրջանը նկահարահանվել է Մեքսիկայում, հաղորդավարը Միխայիլ Բելյանինն է։ Մասնակիցներին էկզոտիկ երկրիր կտեղափոխեն, ուր նրանք մի քանի ամիս շարունակ հանդիպումների կգնան, շփվեն ու կփորձեն ճանաչել միմյանց։