Խորհրդային լեգենդար երգչուհի Սոֆյա Ռոտարուն հիվանդացել էր կորոնավրուսով, նա վարակվել էր «Օմիկրոնով» եւ այժմ բժիշկների հսկողության ներքո պայքարում է հիվանդության բարդությունների դեմ։
«Թանկագին ընկերներ եւ մտերիմներ, «Օմիկրոնը» հասել է նաեւ ինձ»,- ինստագրամյան էջի հետեւորդներին դիմել է Ռոտարուն։ Երգչուհին հայտնել է, որ վարակի դեմ պայքարել է երկու շաբաթ։
«Երկու շաբաթ շարունակվող անքուն գիշերներ եւ պայքար առողջության համար։ Կորոնավիրուսը հաղթահարված է, բայց ոչ առանց բարդությունների»,- նշել է արտիստը։
Ռոտարուի խոսքով՝ լավ բժիշկների եւ բուժքույրերի շնորհիվ իրավիճակը վերահսկողության տակ է, սակայն դեռ «ժամանակ ու ուժ է հարկավոր»։