Կորոնավիրուսի օմիկրոն շտամով կրկին վարակվելու ռիսկը 5.4 անգամ ավելի բարձր է՝ դելտա տարբերակի հետ համեմատ: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները։
Նոր շտամի դեպքում տարած COVID-19-ի կողմից ապահովված պաշտպանությունը կարող է մինչեւ 19 տոկոս լինել, հայտնում է Express պարբերականը:
Սակայն Հարավային Աֆրիկայում անցկացված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ նոր շտամով վարակումը կարող է պաշտպանել դելտայից: Հետազոտության հեղինակները պարզել են, որ օմիկրոնով վարակված մարդկանց հակամարմիններն ավելի քան 4 անգամ ավելացնում են պաշտպանությունը դելտայից։