Ռոբերտո Մարտինես. Ինձ վախեցնում է աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելու գաղափարը

Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը քննադատել է ՖԻՖԱ-ի նախաձեռնությունը աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու վերաբերյալ։

«Անկեղծ ասած, ինձ վախեցնում է աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը։ Երբ շատ ես ներգրավված աշխատանքի մեջ, 24 ժամն էլ քիչ է։ Այս քննարկումները եւս անհանգստացնում են։

Եթե ցանկանում ենք զարգացնել ֆուտբոլը, պետք է մեծ ուշադրություն դարձնենք ֆուտբոլիստների կրթությանը, որպեսզի նրանք կարողանան դառնալ մարզիչ խաղացողի կարիերան ավարտելուց հետո։ Նրանք պետք է այնքան պատրաստված լինեն, որ կարողանան կարճ ժամանակում մարզչական կարիերա սկսել։ Դա ավելի արդյունավետ կլինի, քան այս ամբողջ աղմուկը աշխարհի առաջնության շուրջ»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է AS-ը։

Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ֆեդերացիաներն արդեն դեմ են հանդես եկել ՖԻՖԱ-ի նախաձեռնությանը։

Comments (0)
Add Comment