Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ռեկորդ է սահմանել։
«Լիվերպուլը» միակ ակումբն է, որը 13-րդ անգամ հանդես կգա Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում, հաղորդում է Opta-ն։ «Լիվերպուլը» մրցաշարի 8-ակի հաղթող է։
Եզրափակիչում «Լիվերպուլի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»։