«Երեւանը վայելելու, սիրելու ու երջանիկ լինելու քաղաք է»․ Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Երեւանի կենտրոնում։ Լուսինեն բաց գույնի վերարկու է կրում, ոճային շարֆ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու կերպարն ամբողջական դարձրել աքսեսուարներով։ «Երեւանը վայելելու, սիրելու ու երջանիկ լինելու քաղաք է։ Նույնիսկ ամենացուրտ եղանակին նա մեզ ստիպում է ժպտալ ու երազել»,- գրել է Լուսինե Թովմասյանը։

Ավելի վաղ արված հրապարակմամբ Լուսինե Թովմասյանը շնորհավորել էր մայրիկի ծննդյան օրը։ «Մամ ջան, դու իմ կյանքի ամենակարևոր մարդն ես: Ոչ մի րոպե չեմ պատկերացնում առանց քեզ։ Զբաղվածությանս մեջ անգամ մտքով միշտ քեզ հետ եմ ու գիտեմ՝ դու էլ իմ։ Իմ ամեն օրվա սկիզբը դու ես՝ օրս սկսվում է քո ձայնով և նույն կերպ ավարտվում։ Դու իմ ամենահարազատ ընկերն ես, ում հետ կիսվել եմ ամեն ինչ ու ստացել կյանքիս ամենամնայուն խորհուրդները: Մա՜մ, դու օրինակ ես ինձ համար, ու երանի ես էլ կարողանամ քեզ նման ընկեր դառնալ երեխաներիս համար: Դու միայն առողջ եղիր, մնացածը մենք կիրականացնենք։ Շնորհավոր ծնունդդ, Մամուլիկս»,- գրել էր Լուսինեն։

Comments (0)
Add Comment