Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը իսպանացի Ռաֆայել Նադալի հետ մրցախաղից առաջ հրապարակում է արել Ինստագրամում։
«Երեկ գերազանց հաղթանակ էր։ Անհամբեր սպասում եմ վաղվա երեկոյին Ռոդ Լեյվերի անվան կորտում Ռաֆայի հետ»,- գրել է հայ թենիսիստը՝ հրապարակելով լուսանկարներ։
Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Խաչանովը 6:4, 6:0, 7:5 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Նադալի հետ Խաչանովը կմրցի հունվարի 21-ին։