Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է սեւ բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դերասանուհին դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում դերասանուհին գրել էր․ «Ամանորյա տոներին ծառեր զարդարելու ավանդույթը գալիս է դեռևս հին Եգիպտոսից: Հին Եգիպտոսում զարդարում էին արմավենիներ, այն պարզ պատճառով, որ տաք կլիմայական գոտիներում եղևնիներ ուղղակի չեն աճում: Մենք կբացենք գիրքը: Դրա էջերը դեռ դատարկ են: Մենք կգրենք այնտեղ մեր բառերը: Գիրքը կոչվում է «Հնարավորություն», իսկ առաջին գխուխը` «Նոր Տարի»»։