Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարջան Ավետիսյանը սեւ հագուստ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ ակնոցը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը, որը նույնանման հագուստ է կրում, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Ողջույն, 2022»,- մեկնաբանություններում գրել էր հմայիչ դերասանուհին։