Մահացել է «Ռեալի» լեգենդար խաղացող, պատվավոր նախագահ Ֆրանսիսկո Խենտոն

88 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, պատվավոր նախագահ Ֆրանսիսկո Խենտոն։

«Մադրիի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը, նախագահը, տնօրենների խորհուրդը ափսոսանքով հայտնում են մեր ակումբի եւ համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, «Ռեալի» պատվավոր նախագահ Ֆրանսիսկո Խենտոյի մահվան մասին։

«Ռեալը» ցավակցություն, սեր եւ աջակցություն է հայտնում նրա հարազատներին, գործընկերներին եւ մերձավորներին։

Պակո Խենտոյի ֆիգուրը ճշմարտացի ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» բոլոր արժեքները, նա եղել է եւ կլինի ակումբի եւ ամբողջ մարզաշխարհի համար չափանիշ»,- նշվում է «Ռեալի» հայտարարությունում։

Խենտոն ֆուտբոլի պատմության մեջ միակ խաղացողն է, որը 6 անգամ դարձել է եվրոպական չեմպիոնների գավաթակիր։ Նա «Ռեալի» խաղացող է եղել 1953-1971 թվականներին՝ դառնալով նաեւ Իսպանիայի 12-ակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի հաղթող։ Նա 23 տիտղոս է նվաճել «Ռեալում» եւ բրազիլացի պաշտպան Մարսելոյի հետ ակումբի  ռեկորդակիրն է այդ ցուցանիշով։ Խենտոն «Ռեալում» մասնակցել է 600 հանդիպման, խփել 182 գոլ։

Comments (0)
Add Comment