Հունվարի 14-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Անաստասիա Վոզնեսենսկայան, հայտնում է Չեխովի անվան դրամատիկական թատրոնի կայքը։
Նա ամուսնու՝ Անդրեյ Մյագկովի մահվանից հետո ընդամենը մեկ տարի է ապրել։ Դերասանուհու մահվան պատճառը չի նշվում։
Նա իր առաջին դերը խաղացել է «Մայոր Վիխր» ֆիլմում՝ մարմնավորելով Անյա Ռոդիոնովայի կերպարը։ Նա նաեւ հայտնի է «Ավտոտնակ», «Կայարան երկուսի համար» եւ «Авария — дочь мента» ֆիլմերում։