Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ «Գնա այնտեղ, ուր ազատ ես շնչում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Արփին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին պատկերված էր իր եւ Միհրան Ծառուկյանի որդու՝ Ռոբերտի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին։ «Իմ փոքրիկ արքայազն»,- սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր Արփին։