Կորոնավիրուսի համաճարակ. Հայաստանը 2-3 օրում կանաչ գոտուց տեղափոխվեց նարնջագույն գոտի

Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ըստ Եվրամիության չափանիշների գտնվում էր կանաչ գոտում, սակայն այս 2-3 օրվա ընթացքում երկիրը կտրուկ մտավ նարնջագույն գոտի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ երկրում վերջին օրերին գրանցվում է հիվանդացության կտրուկ աճ, իսկ վարակի վերարտադրողության ցուցանիշը աճել է եւ հասել է 2.3-ի: Ավելին, բոլոր մանկապատանեկան խմբերում եւս գրանցվում է հիվանդացության բարձրացում:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է.

  • 298 նոր դեպք
  • 5763 թեստավորում
  • 111 առողջացած
  • 4 մահվան դեպք:

Այս պահի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811 դեպք, որոնցից 333 311 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8014 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է:

Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում:

Comments (0)
Add Comment