«Ինչքան սերը պակասի էս աշխարհում, ես էդքան շատ պիտի սիրեմ»․ Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված հոլովակում Սարգիսը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի եւ դուստրերի հետ։ «Ինչքան սերը պակասի էս աշխարհում, ես էդքան շատ պիտի սիրեմ»,- ջերմ հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Սարգիս Գրիգորյանն ամփոփել էր անցած տարին։ Շատ մեծացա այս տարի… Շատ բանի միջով անցա այս տարի… Շատ մտածեցի այս տարի` շատ-շատ ու դեռ կմտածեմ… Շատ փոխեցի ինձ միանգամից… Շատ երկար տեւեց պրոցեսը հասկանալու, որ ոչինչ չեմ հասկացել(ում)… Շատ ավելի սկսեցի գնահատել կարեւորն ու անկարեւորի վրա ծիծաղել սկսեցի անկեղծ… Շատ ցանկացա լռել ու լսել սովորել շատ ուզեցի… Նկատեցի, որ սիրտս շուտ-շուտ է փափկում ու դա շատ լավ է` դուր է գալիս ինձ…

Խիզախություն ունեցա խոստովանել թերություններս շատ ու բաց թողնել չարությունը տանջող` հոգիս բզկտող… Գրել սկսեցի ագահ ու մտածել շիտակ` անկողմնակալ… Երազանքներ ունեցա ոչ շաբլոն` նպատակներ ոչ կենցաղային… Ճանապարհը սկսեցի փնտրել Աստծո` որ մոտ լինեմ կարեւորին… Ահա: Ինչ գրեցի` գրեցի միանգամից, իսկ էստեղից սկսեցի մտածել` միտքս ասեց հերիք է: Ուրեմն սահմանափակվեմ էսքանով»,- գրել էր Սարգիս Գրիգորյանը։

Comments (0)
Add Comment