Երգչուհի Լիլուն հրապարակել է երեխաների լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում պատկերված են երգչուհու երեխաները՝ որդին եւ դուստրը։ «North Hollywood-ում այսօր ամառ էր»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը՝ օգտագործելով «իմ կյանք» հեշթեգը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել փոքրիկներին․ «Համով բալիկներ», «անհոգ մանկություն ձեզ»:
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին գրկել էր դստերը։ Լիլուն շագանակագույն տաբատ էր կրում, բաց գույնի վերնաշապիկ։ Նրա մազերն արձակված էին, նախընտրել էր ընդգծված շպար։ «Մամայի աղջիկ», — գրել էր երկու երեխաների երիտասարդ մայրիկը։