Մադրիդի «Ռեալը» ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադ։ Այս երկրում կանցկացվի Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարը՝ կիսաեզրափակիչ, եզրափակիչ։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հունվարի 12-ին անցկացվելիք կիսաեզրափակիչում կմրցի գավաթակիր «Բարսելոնայի» հետ։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 13-ին կվիճարկեն չեմպիոն «Աթլետիկոն» եւ Բիլբաոյի «Աթլետիկը»։
Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 16-ին։