Իսպանական «Կադիսը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է իսպանացի Ալվարո Սերվերային, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանիայի առաջնությունում «Կադիսը» 2021թ. նոյեմբերից հաղթանակ չի տարել եւ 20 տուրից հետո 14 միավորով նախավերջին տեղում է։
Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Կադիսը» երեք հաղթանակ է տարել եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ։
56-ամյա մասնագետը «Կադիսը» գլխավորում էր 2016 թվականից։
Իսպանական ակումբում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։