Քանյե Ուեսթը եւ Balenciaga-ի ստեղածագործական տնօրեն Դեմնա Գվասալիան սկսել են աշխատել Gap-ի համար համատեղ հավաքածուի վրա։ Այդ մասին ռեփերը հայտնել է իր ինստագրամյան էջում։ Նախագիծը ստացել է «Yeezy Gap Engineered by Balenciaga» անվանումը։ Առաջին հավաքածուն կներկայացվի 2022թ․-ի հունիսին։
«Սա շատ հետաքրքիր համագործակցություն է։ Ես միշտ գնահատել եմ Gap-ի ուտիլիտարիզմն ու համակողմանիությունը։ Ես կիսում եմ այդ մոտեցումը հագուստ ստեղծելու հարցում։ Այդ նախագիծն ինձ թույլ կտա նաեւ միավորվել Յեի հետ՝ բոլորի համար ուտիլիտար նորաձեւություն ստեղծելու համար»,- ասել է Դեմնան։
Քանյե Ուեսթն ամերիկյան Gap ապրանքանիշի հետ իր համագործակցության մասին հայտնել է 2020թ․-ի հունիսին։ Առաջին իրը ներկայացվել է 2021թ․-ի ամռանը։ Այն վերամշակվան նեյլոնից պատրաստված վառ կապույտ բաճկոն էր։