«Յուվենտուսի» մարզիչ․ «Ռոմայի» դեմ խաղում 5-6 տարի կորցրեցի իմ կյանքից

«Յուվենտուսի» մարզիչ Մարկո Լանդուչին մեկնաբանել է 4։3 հաշվով հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում։ Թուրինյան թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որակազրկման պատճառով բաց էր թողել խաղը։

«Երբ այսպիսի խաղում հասնում ես հաղթանակի, ամեն ինչ շատ ավելի անհավանական է երեւում։ Լոկատելիի գոլը մեզ վերադարձրեց էնտուզիազմը, եւ մենք բեկում մտցրեցինք։ Ուրախ եմ, որ Դե Շիլյոն գոլ խփեց։ Մենք ցույց տվեցինք բնավորություն։ «Ռոմայի» դեմ խաղում 5-6 տարի կորցրեցի իմ կյանքից։ Զվարճալի կլինի, եթե բոլոր հանդիպումն այսպես ավարտվեն։ Չեմ կարող ասել, թե ով էր ընտրում փոփոխությունները։ Մենք միասին ենք աշխատում մարզչական շտաբով»,- Լանդուչիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» մինչեւ 70-րդ րոպեն պարտվում էր 1։3 հաշվով։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռոմա» — «Յուվենտուս»՝ 3։4 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 11, Հենրիխ Մխիթարյան, 48, Լորենցո Պելեգրինի, 53 – Պաուլո Դիբալա, 18, Մանուել Լոկատելի 70, Դեյան Կուլուշեւսկի, 72, Մատիա Դե Շիլյո, 77

Չիրացրած 11մ՝ Լորենցո Պելեգրինի, 83

Հեռացում՝ Մատեյս Դե Լիգտ («Յուվենտուս»), 81, երկրորդ դեղին քարտ

Comments (0)
Add Comment