«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են հանգստի ընթացքում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ոճային կերպարում է․ նա բաց գույնի տոպ եւ շրջազգեստ է ընտրել, որոնք համադրել է սպորտային կոշիկի հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Արդեն մյուս նկարում Լուսինեին է մոտենում որդին՝ Ալեքը։ «Մի նկարի պատմություն»,- մեկնաբանություններում գրել է նա։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում գեղեցկուհին պատկերված էր զավակների՝ դստեր եւ որդու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Հանգիստը, թերեւս ամենակարևոր ու անհրաժեշտ շրջանն է մեզ համար։ Այն պետք է ճիշտ օգտագործել. վերականգնել ուժերը, ազատվել վատ մտքերից ու դրական էմոցիաներով վերադառնալ սիրելի աշխատանքիդ», — գրել էր Լուսինե Թովմասյանը: