Հանրահայտ հայ դերասան, մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն այսօր՝ հունվարի 10-ին, նշում է ծննդյան 64-ամյակը:
Թոխատյանը մասնագիտությամբ լեզվաբան է՝ ավարտել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը: Ավարտելուց հետո թատրոնի եւ կինոյի ապագա աստղը Օշականում աշխատել է, որպես ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչ:
Հրանտ Թոխատյանը Երեւանի կամերային թատրոնում աշխատանքի է անցել 1976 թ-ին: Դերասանը հանդես է եկել ամենաբազմաժանր ֆիլմերում ու ներկայացումներում՝ մարմնավորելով մեկը մյուսից տարբեր ու հետաքրքիր կերպարների: Թատրոնում Թոխատյանի մասնակցությամբ ամենահայտնի ներկայացումներն են՝ «Նազար, նազար մինչեւ վերջ», «Կառավարական համերգ», «Կաբարե», «Խաթաբալադա», «Mea Culpa-Իմ մեղքը», «Դոն Ժուան Ավիա» եւ այլն:
Դերասանը հանդիսանում է նաեւ «Շարմ» ընկերությանը տնօրենը, որը Ռուբեն Ջաղինյանի եւ Կարեն Ղազարյանի հետ հիմնադրել են 1991 թ-ին:
Հրանտ Թոխատյանը մեծ ճանաչում է վայելում նաեւ Հայաստանից դուրս: Հայ նշանավոր դերասանը մինչ օրս ակտիվորեն նկարահանվում է ոչ միայն հայկական, այլեւ արտասահմանյան նախագծերում:
NEWS.am STYLE-ը վերհիշել է Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ ամենահետաքրքիր նախագծերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք դիտել:
«Մեր բակը»(ֆիլմաշար)