Լատվիական հեռուտաալիքը որոշել է համաժամանակյա թարգմանել բրիտանական «Depeche Mode» խմբի համերգը, եւ դա համացանցում վեճի առիթ է տվել։
Խմբի համերգը ցուցադրվել է պետական ալիքի եթերով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ըստ օրենքի՝ լրատվամիջոցներում պետք է միայն լատիշերեն հնչի։ Օրենքի պահանջի կատարման համար միացվել է երգերի համաժամանակյա թագմանություն, ինչը Twitter-ի շատ օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել։
«Սարսափելի է։ LTV-ն «Depeche Mode»-ի համերգը թարգմանում է լատիշերեն, հանրությունը երգում է Enjoy The Silence, եւ դա թարգմանվում է։ Իհարկե, կարելի է պահպանել լատիշերենը, բայց․․․»,- նշել է հրապարակման հեղինակ Alise Pabērza-ն։