Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն, որն ակտիվորեն քարոզում է շրջակա միջավայրի պաշտպանությունը, ժամանակ է անցկացրել հսկայական զբոսանավում ու հայտնվել լուրջ սկանդալի կենտրոնում, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ էկոակտիվիստները դերասանին չեն ներում զբոսանավի վրա հանգստի պատճառով, որը նույնքան ածխածին է արտանետում, որքան միջին ավտոմեքենան տարվա ընթացքում։ Էկոակտիվիստները չեն հասկանում դի Կապրիոյի այդ վարքագիծն ու նրան կոչ են անում պարզաբանել իր քայլը։
Լեոնարդ դի Կապրիոն ամանորյա հանգստյան օրերն անց է կացրել սիրելիի՝ Կալիմայի ընկերակցությամբ․ վերջինս հոլիվուդյան մեկ այլ աստղի՝ Ալ Պաչինոյի խորթ դուստրն է։ Զբոսանավը պատկանում է Շվեյցարիայից միլիարդատիրոջ։
Լեոնարդո դի Կապրիոն ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով ներկայացուցիչ է։ Նա գործընթացն անվանել է «անհետաձգելիորեն ուշադրություն պահանջող սպառնալիք, որը վնասում է երկրւի բոլոր տեսակներին»։