«Ամենակարեւորը կյանքում չկորցնել աշխատասիրությունը եւ լավատեսությունը միաժամանակ». Իրինա Թովմասյանի լուսանկարը Դիլիջանից

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Դիլիջանում։ «Ամենակարեւորը կյանքում չկորցնել աշխատասիրությունը եւ լավատեսությունը միաժամանակ։ Քանի որ թեկուզ մի փոքր թերահավատությունը կփչացնի ձեր ամբողջ աշխատանքը։ Միշտ հիշեք գործունեությունն ունի արդյունք, իսկ ցանկալի արդյունքը պահանջում է լավատեսություն։ Որովհետեւ երբ դու լավ ես տրամադրվում հենց էդպես էլ լինում է, քանի որ խոսքը ուժ ունի։ Միշտ որևէ գործ անելիս խոսեք լավը ու ամեն բան ինքնստինքյան կգնա դրան»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինա Թովմասյանը պատկերված էր տոնածառերի ֆոնին։ Գեղեցկուհի մայրիկն արձակել էր մազերը, կրում էր սեւ տաբատ եւ մուգ գույնի բլուզ։ «Ու ամեն տարի ես երեխայի պես ուրախանում եմ, երբ նոր տարին մոտենում է»,- մեկնաբանություններում գրել էր նա։


Comments (0)
Add Comment