Աբու Դաբիում անցկացված թենիսի ցուցադրական մրցաշարի մասնակիցներից 6-ը ավարտից հետո կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ունեցել, հաղորդում է ESPN-ը։
Վարակվածների թվում են Էմմա Ռադուկանուն, Բելինդա Բենչիչը, Օնս Ժաբերը, Ռաֆայել Նադալը, Դենիս Շապովալովը եւ Անդրեյ Ռուբլյովը։
Աբու Դաբիի մրցաշարի եզրափակիչում Ռուբլյովը 6:4, 7:6 (7:2) հաշվով պարտության էր մատնել Էնդի Մարեյին։ Երրորդ տեղի համար խաղում Դենիս Շապովալովը 6:7 (4:7), 6:3, 10:6 հաշվով պարտության էր մատնել Ռաֆայել Նադալին։